Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (Video)


15:20 , 21 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Տավուշում Բաղանիսի և  Ոսկեպարի հատվածում հակառակորդը սադրիչ գործողություններ է իրականացնում, որպեսզի ընթացքում կարողանա գրոհի ուղղությունը փոխել դեպի այն ուղղությամբ, որտեղ էլ ավելի  ամրացված են (նկատի ունի՝ Արցախ-խմբ.): Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ–մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

«Այնտեղ փորձարկումներ են իրականացնում, գալիս են հիմնականում պրոֆեսիոնալ զինվորականներ այլ խրամատներից, այդ ուժերն ականանետային մարտկոցներից կամ հեռահար զենքով խփում են գյուղի ուղղությամբ, ոչ թե դիրքերի»:

Աստվածատուր Պետրոսյանն ընդգծեց, որ Նոյեմբերյանի գնդի կողմից հակառակորդին լռեցնող գործողություններ իրականացվում են, կարող են նաև ավելի ուժգին հարվածել, սակայն չեն ցանկանում բնակիչներին վնասել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ