Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգն ուսումնասիրում է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը,– հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Fox News-ի տեղեկությունների համաձայն՝ Բլումբերգի որոշումը դեռ վերջնական չէ։ Եթե, այնուամենայնիվ նա որոշի, ապա իր թեկնածությունն առաջադրելու է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից,– ճշտել է հեռուստաալիքը:
Բլումբերգը զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը 2002-2013 թվականներին: Նա հայտնի է որպես ֆինանսական նորությունների համանուն գործակալության հիմնադիր և բարեգործ: Նա Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկն է. 2018 թվականի հունվարին Forbes–ը նրա կարողությունը 50,8 մլրդ դոլար էր գնահատել։