Պոչետինոն չի բացառել, որ հաջորդ շաբաթ կարող է հեռացվել Տոտենհեմից


14:00 , 21 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հնարավոր է համարում այն, որ արդեն հաջորդ շաբաթ կարող է հեռացվել լոնդոնյան ակումբից:

«Տոտենհեմն» ԱՊԼ-ում պարտվել է «Ուոթֆորդին» և «Լիվերպուլին, իսկ Չեմպիոնների լիգայում` «Ինտերին».

«Չեմ պատրաստվում քննադատել ակումբին, ես կաջակցեմ նրան: Բոլոր որոշումները, որ մենք կայացրել ենք ամռանը, կատարել ենք միասին:

Ես մինչև վերջ «Տոտենհեմի» հետ կլինեմ: Գուցե` ևս 5 տարի աշխատեմ այստեղ, գուցե` արդեն հաջորդ շաբաթ հեռացվեմ: Ցանկացած պարագայում ես լավը կխոսեմ այս թիմի մասին և կօգնեմ մրցաշրջանի խնդիրները լուծելու հարցում:

Եթե մենք հետագայում էլ պարտություն կրենք, ապա ճնշումն ավելի կուժեղանա, իսկ ես կլինեմ առաջինը, ով պատասխան կտա արդյունքների համար»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում «Mirror»-ը: