Ագուերոն երկարաձգել է պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ


12:10 , 21 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Հարձակվող Սերխիո Ագուերոն կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է անգլիական ակումբի մամուլի քարտուղարությունը;

Արգենտինացի ֆուտբոլիստը երկարաձգել է «քաղաքայինների» հետ պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառ:

Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում էր 2020 թվականի ամռանը:

«Մանչեսթեր Սիթիի» կազմում Ագուերոն անցկացրել է 299 խաղ՝ դառնալով 204 գոլի հեղինակ: