Արտակ Զեյնալյանը ներկայացրել է հաջողության բանաձևը


11:50 , 21 սեպտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար, քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն անկախության 27-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորական խոսքում նշել է, թե որ դեպքում Հայաստանը կդառնա ամենաժողովրդավարը, ամենաիրավականը, ամենազարգացածը, ամենաապահովն ու ամենախաղաղը: 

«1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին և նոր էջ բացեց Հայաստանի լուսավոր պատմության համար՝ անշրջելի իրողություն դարձնելով մեր ժողովրդի դարավոր երազանքը:

Այդ իրողությանը նոր գույն, նոր ուժ և նոր կյանք հաղորդեցիք Դուք՝ ամիսներ առաջ տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ: Դրա արդյունքում կուտակված դրական էներգիան, լուսավոր ապագային ուղղված ձգտումները պետք է կապիտալի վերածենք և ծառայեցնենք մեր երկրի զարգացմանն ու խաղաղության ապահովմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ