Մեզ պետք է նոր որակի գյուղ՝ իր նոր որակի բնակիչներով


16:17 , 23 մայիս, 2013

Գյուղացուն հողի հետ միայնակ թողնելու պտուղները քաղում ենք այսօր։ Ամեն անգամ, երբ որևէ խնդիր է առաջանում գյուղացու հետ, խորը անջրպետ է առաջանում գյուղացու և կառավարության միջև։ Վարչապետի առաջարկությունները մի կողմից աննախադեպ են, քանզի նա պատրաստակամություն է հայտնում կանգնել գյուղացու կողքին, մյուս կողմից՝ դա քիչ է գյուղացուն, քանզի իր ընտանիքով կանգնած է անդունդի եզրին։ Նման իրավիճակներից խուսափելու համար պետք է արմատապես փոխել գյուղի մասին մեր պատկերացումները՝ ստեղծելով ֆերմերական տնտեսություններ։ Եթե մենք առաջիկա տարիներին չգնանք այս ճանապարհով, գյուղացիները, իրոք, կմնան միայնակ՝ որքան էլ կառավարությունը ցանկանա աջակցել նրանց։ Մեզ պետք է նոր որակի գյուղ՝ իր նոր որակի բնակիչներով։