Վաղը վերջին զանգն է, անփորձանք մուտք գործեք նոր կյանք


16:14 , 23 մայիս, 2013

Վաղը վերջին զանգ է, վերջին դաս, վերջին դպրոցամուտ, որին ավելի հավանական է, որ փոխարինելու կգա բուհը, ուսանողական հետաքրքիր կյանքը՝ իր դրական ու բացասական կողմերով (դասից փախնելը, վարձը մուծել - դասին չնստելը, փող տալ՝ ստանալը և այլն, և այլն):  
Մի խոսքով վաղվա միջոցառումները իրենց յուրատիպությամբ, պաթոսով ու էնտուզիազմով լի ցերեկույթներով, ասմունքներով ու հուզումներով միշտ ուղեկցվել են նաև այսպիսի սցենարով` պապայից կամ եղբորից մեքենան վերցնել, դասարանի սիրուն աղջիկներին նստացնել մեջը ու մեքենան վարել իր հնարավորություններին համապատասխան, ճիշտ այնպես, ինչպես որ վարում են նոր արտադրած մոդելը փորձարկումների ժամանակ: Այնինչ կարելի է անփորձանք մուտք գործել կյանքի այդ նոր փուլը: 
Բացասական երանգները մի կողմ: Բոլոր շրջանավարտներին սրտանց ուղղում եմ իմ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ` ցանկանալով նորանոր ձեռքբերումներ ու նպաստավոր գործունեություն ի շահ հայրենիքի ու պետության: