Նորաձև ապրանքանիշը թողարկել է Վան Գոգի շքեղ կոշիկների հավաքածու


07:00 , 21 սեպտեմբեր, 2018

Նորաձև կոշիկի «Vans» ապրանքանիշը, ինչպես նաև Վան Գոգի թանգարանը թողարկել են նոր հագուստի հավաքածու՝ մեծ վարպետի նկարներով: Բացի կոշիկներից՝ Վան Գոգի նկարների սիրահարները կարող են ձեռք բերել շքեղ շապիկներ, բաճկոններ և այլն: «Մենք շատ գոհ ենք այս նախագծից, քանի որ այն լիովին համապատասխանում է մեր առաքելությանը նկարչի աշխատանքը մատչելի դարձնելու համար»,- ասում է Վան Գոգի թանգարանի գործադիր տնօրեն Ադրիանա Դենզելմանը: