Դիզայները մակետներով վերստեղծել է իր հուշերի աշխարհը


04:00 , 21 սեպտեմբեր, 2018

Տաղանդավոր դիզայներ Հենք Չենգը պատրաստել է զարմանահրաշ իրատեսական մակետների մոդելներ, որոնք նա ստեղծել է իր մանկության տարիներից ոգեշնչված: Մասնագիտությամբ ինտերիերի դիզայներ, Չենգը մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, սակայն նրա խոսքերով` նրա համար լավագույն վարձատրությունը մակետների ստեղծման գործընթացն է, ինչպես նաև այն, որ դրանք տեսնեն և գնահատեն։ Հենք Չենգը ստեղծեց իր առաջին մակետը մոտ երեք տարի առաջ. դա ռեստորան էր, որտեղ նա հաճախակի էր լինում ուսանողական տարիներին։