5 օր 8-ական ժամ ջուր չի լինելու Էրեբունիում


01:00 , 21 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու նպատակով, ս. թ. սեպտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին եւ 28-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 85-200 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: