Ալաշկերտը պատասխանել է Տալալաևի խոսքերին. Կոչ ենք անում մարզիչին ապագայում ավելի զուսպ գտնվել


18:30 , 20 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» պաշտոնական հայտարարություն է տարածել, որը մեջբերում ենք ստորև.

««Ալաշկերտ» մարզադաշտում կայացած` ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի` «Արարատի» դեմ խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը նշել էր հետևյալը.

«Ինձ դուր եկավ խաղը. Շատ լավ մարզադաշտ, խաղի մեկնարկի հաջող ժամ, ֆուտբոլիստները կարող էին ցուցադրել իրենց վարպետությունը, շոգ էր, բազմաթիվ երկրպագուներ էին եկել»:

Ռուսաստանցի մասնագետի հերթական սարկաստիկ արտահայտությունները ոչ մի կերպ մեզ չէին հետաքրքրի, եթե չհնչեր արտահայտություն` ուղղված «Ալաշկերտ» մարզադաշտին:

Առաջին հայացքից դրական «Շատ լավ մարզադաշտ» նախադասությունը միանգամայն փոխում է իր իմաստը նույն նախադասությունում հնչած այլ բնութագիրները կարդալուց հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։