Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ


17:00 , 20 սեպտեմբեր, 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում ներկայացված ուղերձում ասվում է.

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ. տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար:

Մեծ է Ձեր անձնական ավանդը հայոց անկախ պետականության կերտման ու զարգացման գործում: Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն և մեծագույն հաջողություններ՝ մեր հայրենիքի ու ժողովրդի զարգացման ու բարգավաճման, համազգային նպատակների իրականացման ճանապարհին»: