Ոստիկանությունը ստուգել է Լայմա Վայկուլեի գործունեությունը


14:50 , 20 սեպտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերի գլխավոր վարչությունը հաղորդել է երգչուհի Լայմա Վայկուլեի համերգային գործունեության ստուգման արդյունքները: Որևէ խախտում չի հայտնաբերվել: Ստուգումը կատարվել էր, երբ երգչուհին հրաժարվել էր ելույթ ունենալ Ղրիմում:

«Շատ ուրախ եմ, որ Վայկուլեի բարեխղճությունը և հավատարմությունը իրավական արժեքներին անփոփոխ են, անկախ նրանից, թե որ երկրում է գտնվում»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՆԳՆ Մոսկվայի վարչությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ Ալեքսանդր Խամինսկին, որի հարցման հիման վրա էլ անցկացվել էր ստուգումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ