«Իրանց դուռն է, ուզում են՝ խփում են». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների կառավարություն ներխուժելու փորձերի մասին


14:00 , 20 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո իջավ շենքի մոտ բողոքի ցույց իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման և լսեց նրանց դժգոհությունները:

Մինչ այդ, ցույց անող արծվաշենցիները փորձել էին անցնել ոստիկանական պատնեշն ու մտնել Կառավարության շենք:

Արծվաշենցիները վարչապետին խնդրեցին իրենց բարձրացրած հարցին ուշադրություն դարձնել: Նշենք, որ 26 տարի առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի էքսկլավից՝ հայկական տարածքից  տեղահանված արծվաշենցիները փոխհատուցում են պահանջում:

Փաշինյանը փորձեց անձամբ հեռախոսազանգով պարզաբանում ստանալ հավաքված կանանցից մեկի խնդրի առնչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ