10+ հոգով երիտասարդ մարդ, որոնց համար տարիքը ոչ այլ ինչ է, քան հասարակ թվանշան (Photo)


20:15 , 20 սեպտեմբեր, 2018

Տատիկներն ու պապիկները, միանշանակ, մեր կյանքն ավելի լավն են դարձնում։ Առանց նրանց կյանքն ուղղակի չի լինի այնքան բարի, այնքան ուրախ, որքան նրանց հետ է։ Չէ՞ որ հենց նրանք են այն մարդիկ, ովքեր բոլորիցս մեծ կյանքի փորձ ունեն, ինչը երբեք չեն զլանում մեզ փոխանցել։

Բայց այսօր ձեզ ենք ներկայացնում մոլորակի ամենաակտիվ ու միաժամանակ միմիայն տարիքով ծեր մարդկանց, քանի որ նրանք հոգով երբեք չեն ծերանում։

Մետրոյում մեկը ծերերի համար նախատեսված նստատեղը ցանկացավ զիջել այս պապիկին, սակայն փոխարենը նա որոշեց ցույց տալ իր ֆիզիկական կարողությունները։

Վառ ապացույց այն մասին, որ տարիքը երբեք էլ խանգարող հանգամանք չէ անելու այն, ինչ սիրում ես։

Թեև Բեթի անունով այս կինը քաղցկեղ ունի, նա միշտ ժպտում է և ուրախ կյանքով ապրում։

Պետք է միշտ գոնե հոգով երիտասարդ մնալ

Թե ինչպես պետք է կյանքն ամբողջությամբ վայելել

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

Երբեք մի ասա «չեմ կարող»

Նրանց տեսնելով համոզվում ես, որ տարիքն ընդամենը թվանշան է, այլ ոչ հոգեվիճակ