Պատմություն, որը պատմվում է ձեռքերի միջոցով. վաղը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «ԽԻՈ» կարճամետրաժ ֆիլմը


15:17 , 23 մայիս, 2013

Մայիսի 24 - ին՝ ժամը 20 : 20 և 21 : 00 «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում տեղի կունենա «ԽԻՈ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմում ցուցադրվում է մի ամբողջ կյանք` կնոջ կյանք, որն ապրում է ենթարկվելով բոլորին, անգամ ժամանակին: Ողջ պատմությունը պատմվում է ձեռքերի միջոցով:

Ֆիլմը հայտ է ներկայացրել մի շարք միջազգային փառատոների:

Ֆիլմի ռեժիսոր` Լիլիթ Մովսիսյան

Բեմադրող օպերատոր`Դավիթ Այվազյան

Պրոդյուսեր` Զառա Մինասյան