Վրաստանի ամենահարուստ մարդու ալբինոս որդին ամուսնացել է. ո՞վ է դարձել Իվանիշվիլիի ընտրյալը (Photo)


10:47 , 20 սեպտեմբեր, 2018

Վրացի երիտասարդ կոմպոզիտոր և երգիչ, միլիարդատիրոջ և Վրաստանի կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բերան, ամուսնացել է: Այդ մասին Բերան գրել է Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում: 23-ամյա երաժշտի ընտրյալը դարձել է նորաձևության ոլորտի բլոգեր Նանուկա Գուդավաձեն: «Եվ այն, ինչը մինչ այսօր եղել է իմը և քոնը, դարձել է մերը»,- գրել է Բերան:

Տարածված տեղեկատվության համաձայն՝ զույգը նշանվել էր դեռ այս տարվա գարնանը: Բերան բազմաթիվ երգերի հեղինակ է և կատարող:

Նա համերգներ չի տալիս, նա իր ստեղծագործությանը հաղորդակից է դարձնում համացանցի միջոցով: Նրա տեսանյութերը հավաքում են միլիոնավոր դիտումներ: Երաժիշտը 2010 թվականից ունի ձայնագրման իր ստուդիան՝ Dream-ը: