«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռ. Քոչարյանի շուրջ հավաքվող անձանց, այդ թվում՝ վաղեմի հակառակորդ Հ. Աբրահամյանի հետ


10:30 , 20 սեպտեմբեր, 2018

«Տեղեկություն կա, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով խանդավառությամբ է ընդունել Քոչարյանի վերադարձը, վերականգնել է կապերը նրա շուրջը հավաքվող անձանց հետ, մասնավորապես՝ վաղեմի հակառակորդ Հովիկ Աբրահամյանի։


Նա հաճախ հանդիպում է նաև Իշխան Զաքարյանին։ Ի պատասխան մեր հարցին, նա ասաց, թե վերջերս Հովիկ Աբրահամյանն է իրեն զանգահարել՝ «Ավազահատիկի» թեմայով․ «Եվ վերջ, եթե որևէ շրջանակի հետ հանդիպում լիներ, կխոստովանեի»։ Քննչական կոմիտեում «Ավազահատիկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա քրգործ է հարուցվել այս 2 պաշտոնյաների դեմ՝ լիազորություններն անցնելու, խարդախության առերևույթ դեպքի վերաբերյալ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: