«Հրապարակ». Հոկ­տեմբերին Նյու Յորք կմեկնի նաև ՀՀ նախագահը՝ East-West Institute-ի շնորհած «Համաշ­խարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու


09:30 , 20 սեպտեմբեր, 2018
«Նիկոլ Փաշինյանից հետո՝ հոկ­տեմբերի սկզբին, Նյու Յորք կմեկնի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ East-West Institute-ի կողմից իրեն շնորհված «Համաշ­խարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու: Տիտղոսը մինչ այդ շնորհվել է Վացլավ Հավելին, Ջորջ Բուշին, Հելմուտ Քոլին, նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին: 

Մինչ այդ՝ սեպտեմբերի 21-ի Անկախության տո­ներից անմիջապես հետո, Սարգսյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի քաղաքում անցկացվող «Summit of Mindsw-ին՝ մինի-Դավոսին՝ մտքերի գագաթնաժողովին: 

Ներքաղա­քական կյանքում պասիվ Արմեն Սարգսյանի արտաքաղաքական «վոյաժներն» այսքանով չեն ավարտվում, մինչև տարեվերջ նա ևս մեկ անգամ կլինի Ֆրանսիայում արդեն պաշտոնական այցով, ապա պաշտոնական այց կկատարի Գերմանիա և Ռուսաստան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: