Թվային արվեստի նորարար թանգարան Տոկիոյում


02:00 , 20 սեպտեմբեր, 2018

Ճանապարհորդությունը Տոկիոյում գտնվող թվային արվեստի թանգարան կարող է այցելուներին ստիպել սուզվել տեխնոլոգիական արվեստի մեջ: Ճապոնիայում առաջին թվային թանգարանն օգտագործում է բարձր տեխնոլոգիական պրոյեկտորներ, որոնք ստեղծում են պատրանք, ինչի շնորհիվ այցելուներին թվում է, թե նրանք քայլում են բրնձի դաշտերով, գնում են ձկների վտառի ետևից կամ նույնիսկ թռչկոտում են այլ մոլորակի մակերևույթի վրա։