Զբոսայգու այցելուները նկարահանել են այն պահը, երբ կարուսելից նստատեղը պոկվել և ընկել է


23:00 , 19 սեպտեմբեր, 2018

Անգլիայում 36-ամյա Ռիկի Թեյլորը Thorpe Park’s Vortex զբոսայգի է այցելել ընկերների հետ, և նրանցից մեկը հասցրել է նկարահանել այն պահը, երբ մարդկանցով լի 19 մետր բարձրությամբ պտտվող կարուսելից պոկվել և ընկել է նստատեղի թիկնակը:

Թիկնակի վրա գրված է եղել՝ չօգտագործել: Զբոսայգու տնօրենը բացատրել է, որ կատարվածի մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Միջադեպից 15 րոպե անց կարուսելը շարունակել է աշխատել՝ գրում է The Sun-ը: Թերթը նշում է, որ ատրակցիոնը այս տարվա ընթացքում մի քանի անգամ փակվել է՝ տեխնիկական աշխատանքների անցկացման նպատակով: