Վրիժառու տատիկը հետևել է իրեն վնաս պատճառած կոկորդիլոսին և սպանել մեկ կրակոցով


19:20 , 19 սեպտեմբեր, 2018

Տեխաս նահանգի տարեց ամերիկուհի Ջուդի Քոքրենը մեկ կրակոցով սպանել է 3,6մ և 263 կգ կշռող կոկորիլոսին իր կորած պոնիի վրեժի համա։ Կոկորդիլոսի միսը կինը պատրաստվում է ուտել, նրա կաշվից կոշիկներ կարել, իսկ հսկայական գլուխը կախել իր աշխատասենյակում՝ տեղեկացնում է USA Today-ը։

Քոքրենը բացատրել է, որ սովորաբար չի զբաղվում որսորդությամբ, բայց այդ կոկորդիլոսի հետ նա հին հաշիվներ ուներ: Երեք տարի առաջ իր ագարակից իր պոնին է կորել, նրա մնացորդները այդպես էլ չեն հայտնաբերվել: Կինը վստահ է, որ նրան կոկորդիլոսն է կերել, այն էլ հսկա։

Ագարակի տարածքում կոկորդիլոսի համար թակարդ է դրվել և նա բռնվել է։ Քոքրենը նրան սպանել է մի կրակոցով։