Պակիստանում դատարանը որոշել է բանտային կալանքից ազատել նախկին վարչապետ Շարիֆին


18:40 , 19 սեպտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

Իսլամաբադի բարձր ատյանի դատարանը քննարկել է  բողոքարկումը և  կարգադրել Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ազատ արձակել այն բանից երկու ամիս անց, երբ նա սկսեց կրել կոռուպցիայի գործով բանտարկության տասնամյա ժամկետը, հայտնել է BBC բրիտանական հեռուստառադիոկորպորացիան:

Հուլիսին նախկին վարչապետը երկիր էր վերադարձել իր դստեր՝ Մարիամի հետ միասին: Ոստիկանությունը նրանց ձերբակալել էր Լահորի միջազգային օդանավակայանում եւ բռնագրավել նրանց անձնագրերը:

Շարիֆի նկատմամբ հետաքննությունն սկսվել էր «պանամական արխիվի» սկանդալային հրապարակումից հետո: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։