Դավթաշենում գազամատակարարումը կդադարեցվի


18:10 , 19 սեպտեմբեր, 2018

«Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ն  տեղեկացնում է,  որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի  20-ին  ժամը 10:00-ից  մինչև ժամը 18:00 դադարեցվելու  է  Դավթաշեն  վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ  2/9, 33/1, 45/7, 49, 53  հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: