Ուկրաինան մեծացրել է ադրբեջանական նավթի գնման ծավալը


16:40 , 19 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

2018-ի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Ուկրաինան ներկրել է 288,7 միլիոնի հում նավթ և գազային կոնդենսատ, ինչը 12,9 տոկոսով ավելի է` 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ. հայտնում է УНИАН-ը:

Նավթը հիմնականում ներկրվել է Ադրբեջանից (94,9%), Ալժիրից (2,49%), Իրանից (1,76%):