Ֆիլիպիններում «Մանգհուտ» փոթորկից զոհերի թիվը հասել է 81-ի


14:40 , 19 սեպտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

Ֆիլիպիններում առնվազն 81 մարդ է մահացել, ևս 71-ը՝ վիրավորվել «Մանգհուտ» փոթորկի հետևանքով, հաղորդում է Rappler պորտալը՝ հղում անելով  իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր 74  զոհի, 74 վիրավորի մասին, ևս 55-ը անհետ կորած է համարվում:

Պորտալի հաղորդմամբ՝ զոհերի մեծ մասը Կորդիլերյան վարչական շրջանից է, որն ամենից շատն է տուժել սողանքներից: Այս պահին որոնվում է ևս 70 հոգի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ