Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանը գիսաստղ է, որը շատ արագ է այրվում


14:00 , 19 սեպտեմբեր, 2018
Aysor.am-ը գրում է.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ կներգրավվի քաղաքական գործընթացներում:
 
«Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, կարող է անձնավորված կամ ոչ անձնավորված լինել... Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում այն բանի մասով, թե ինչ տեղի է ունենում: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում», - ասել է նա:
 
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել:
 
«Կարծում եմ՝ Փաշինյանը զգացել է բողոքական տրամադրություններ և ժամանակին գործել, ինչն էլ հանգեցրել է իշխանափոխության: Դա տպավորիչ էր», - ասել է Ռ. Քոչարյանը:
 
Նա նշեց, որ մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից:
 
«Հակառակ դեպքում հազիվ թե նման զանգվածային շարժում լիներ: Բայց գիտե՞ք, իշխանության հնարավոր է գալ պոպուլիզմի միջոցով. ժամանակակից պատմության մեջ շատ են նման օրինակները: Այդպիսի իրավիճակներում հեշտ է իշխանության գալը և շատ ավելի բարդ՝ դրանից հեռանալը: Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ հեռանալ պետք է արժանապատվությամբ և իրական արդյունքներով: Չորս ամիսը ցույց է տվել, որ գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են խնդիրներ կուտակվել: Եվ դա քաղաքականություն իմ վերադարձի պատճառներից մեկն է», - ասել է Հայաստանի երկրորդ նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ