Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մեկնել են Մոսկվա


13:10 , 19 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այսօր մեկնել են Մոսկվա:

Այս մասին հայտնում է «Punch Boxing Armenia»-ի էջը:

Հիշեցնենք, որ ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գոռ Երիցյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի հետ:

Իսկ Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի ռուս Եվգենի Սմիռնովի հետ: