Իդլիբում կայունության վերականգնման հարցի շուրջ հուշագիր են ստորագրել առանց Սիրիայի ժողովրդի մասնակցության


10:36 , 19 սեպտեմբեր, 2018

Առհասարակ, չի խոսվում այն մասին, որ Թուրքիան ու Ռուսաստանն Իդլիբում կայունության վերականգնման հարցի շուրջ հուշագիր են ստորագրել առանց այդ երկրի` Սիրիայի ժողովրդի ու իշխանությունների մասնակցության:

Հասկանալի է, որ Ռուսաստանը ներկայանում է որպես Սիրիայում կայունության ապահովման գարանտ, միևնույն ժամանակ, սակայն, անհասկանալի է մնում այն, թե, ի վերջո, Սիրիայի ժողովուրդը կամ ղեկավարությունը կունենա հնարավորություն՝ արտահայտելու իր կամքը և իր լիարժեք մասնակցությունը Սիրիայում տիրող իրադրության շուրջ միջազգային ու տարածաշրջանային բանակցություններին, այդ երկրի առաջիկա քարտեզագրման գործընթացին, թե ոչ: Վերջին հաշվով, սա կարող է ռիսկային նախադեպ դառնալ նաև տարածաշրջանի այլ պետություններում ու հակամարտություններում նմանատիպ սցենարների ստեղծման ու զարգացման գործում: Հիմնահարցն ակտուալ է հայկական կողմի համար արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններում արցախյան կողմի մասնակցության համատեքստում: