Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը


02:00 , 19 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 19-20-ի երեկոյան ժամերին հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: