Իկեր Կասիլյասը յուրահատուկ արդյունքով դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը


23:40 , 18 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է․

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայանում են խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները:

«Շալկե-04»-«Պորտու» խաղում, պորտուգալական ակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Իկեր Կասիլյասը: Իսպանացին, այսպիսով, դարձել է ֆուտբոլի պատմության մեջ միակ խաղացողն, ով մասնակցել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 20 մրցաշարի:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի 2018/19 մրցաշրջանն արդեն մեկնարկել է խմբային փուլում «Բարսելոնայի» ու «Ինտերի» հաղթանակներվ: