Ո՞ւր է կորել Apple-ի AirPower լիցքավորող գորգը


23:10 , 18 սեպտեմբեր, 2018

168.am-ը գրում է․

Apple-ը ներկայացրեց յուրօրինակ անլար լիցքավորում iPhone X-ի և Apple Watch 3-ի հետ միաժամանակ 2017 թվականի սեպտեմբերին` 2018 թվականին շուկա մուտք գործելու խոստումով: Ընկերությունը պետք է ներկայացներ սարքը սեպտեմբերյան ներկայացման ժամանակ, սակայն արտադրողը ոչ միայն չի ցուցադրել այս սարքավորումը նոր սմարթֆոնների հետ, այլև հեռացրել է բոլոր հղումները պաշտոնական կայքից: 2018 թվականի վերջին մի քանի ամիսների ընթացքում AirPower-ի թողարկման հեռանկարները կասկածի տակ են:

Bloomberg-ը հաղորդում է, որ լիցքավորման համար նախատեսված գորգն ունի տեխնիկական խնդիրներ: Գադջետը շատ արագ տաքանում է, ինչն ազդում է նաև մարտկոցի լիցքավորման ցուցանիշների վրա:

Հոդվածի հեղինակը ենթադրում է, որ Apple-ը կարող է օգտագործել AirPower ապրանքային նշանն անլար լիցքավորման որոշ սարքավորումների մեջ, որը, հնարավոր է, կներկայացվի 2019 թվականի գարնանը: Այս պարագայում ընկերությունը, հավանաբար, միջոցառումը կանցկացնի հոկտեմբերին, որտեղ կներկայացնի նոր iPad Pro-ն և MacBook-ը: Այս միջոցառումը AirPower-ի՝ մինչև տարեվերջ ներկայացվելու վերջին հնարավորությունն է: Հակառակ դեպքում, Apple-ը պետք է պաշտոնական բացատրություն տա:

Սիրարփի Աղաբաբյան