Հարբած տղամարդը դիահերձարանում «հարություն է առել»


00:00 , 19 սեպտեմբեր, 2018

Լեհաստանի Սեմյանովիցե Սլյոնսկե քաղաքի հարբած բնակչին դիահերձարան են ուղարկել, սակայն նա գիտակցության է եկել և շարունակել հարբել։

Երեկույթից վերադարձող տղամարդը փողոցում կորցրել է գիտակցությունը։ Անցորդներից մեկը շտապ օգնություն է կանչել, որի աշխատակիցները, նրան մահացած համարելով, դիահերձարան են ուղարկել։

Դիահերձարանի աշխատակիցների ուշադրությունն են գրավել տարօրինակ ձայները, որոնք լսվել են սառցախցիկից։ Բացելով այն՝ աշխատակիցներից մեկը նկատել է, որ «հանգուցյալը հարություն է առել», դողում է ցրտից և ծածկոց խնդրում։

Իսկ տուն գնալու փոխարեն տղամարդը կրկին երեկույթի է գնացել՝ ասելով, որ մեռյալներից հարություն առնելու կապակցությամբ պետք է խմել։