Գիտնականներն անվանել են ամենաարդյունավետ դիետան


23:00 , 18 սեպտեմբեր, 2018

Կանադայի Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ բանջարեղենով և համեմունքներով բնական տավարի մսի օգտագործումը թույլ է տալիս հավասարակշռել նյութափոխանակությունը և օրգանիզմից հեռացնել ավելորդ կիլոգրամները՝ գրում է Science Alert-ը:

Հետազոտողները նշել են, որ անհնար է ճիշտ սննդանյութերի և վիտամինների մեծ քանակություն ստանալ այլ տարբերակներով, քան միս ուտելն է: Նման տիպի յուրաքանչյուր դիետա օրգանիզմում սթրես է առաջացնում և կարող է հանգեցնել առողջական խնդիրների:

Ըստ գիտնականների՝ մսի, բանջարեղենի և խմելու մաքուր ջրի հավասարակշիռ օգտագործումը օրգանիզմին կստիպի աշխատել ժամացույցի պես՝ կարգավորելով նյութափոխանակությունն ու մարսողականությունը: