Ստամբուլում տարադրամի կետի կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել


13:00 , 18 սեպտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ստամբուլում տարադրամի փոխանակման կետերից մեկում տեղի ունեցած կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gazetevatan.com-ը:

Տարադրամի փոխանակման կետից գողացված տարադրամն ու այլ իրերի ընդհանուր արժեքը կազմում է 47 հազար դոլար:

Կողոպուտին մասնակից չորս անձից երկուսը Բուրսայում ձերբակալվել են, ձերբակալվածներից մեկը Ռուսաստանի, իսկ մյուսը Հայաստանի քաղաքացիներ են: