Թրամփը հայտարարել է չինական ապրանքների համար նոր մաքսատուրքերի մասին


12:10 , 18 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներկրվող ապրանքների համար 10 տոկոսանոց նոր մաքսատուրքեր սահմանելու մասին. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին ասվում է Սպիտակ տան կայքում:

Խոսքը  200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման համար հավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին է: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 24-ին, 2019-ին տոկոսը կաճի` հասնելով 25 տոկոսի: Մաքսատուրքերը վերաբերում են էլեկտրական սարքավորումներին: