Բանավեճի բացասական կողմերից մեկը show-ի հաղթանակն է բովանդակության նկատմամբ


11:48 , 18 սեպտեմբեր, 2018
1960թ.-ին ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջ. Քենեդիի ու Ռ. Նիքսոնի միջև բանավեճը ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ։ Երիտասարդ և խարիզմատիկ Քենեդիի առավելությունն ակնհայտ էր Նիքսոնի նկատմամբ, ով այդ օրը բավական հյուծված տեսք ուներ (հիվանդության պատճառով) և անգամ հրաժարվել էր համապասխան make up-ից։

Հետագայում հարցումները ցույց տվեցին, որ հեռուստադիտողների վրա ավելի մեծ ազդեցություն ունեցավ Քենեդին, քան Նիքսոնը։
Մինչդեռ ռադիոյով միևնույն ելույթը լսած մարդիկ, ըստ հարցումների, առավել հավանել էին Նիքսոնի խոսքը։

Հ.Գ. Բանավեճի բացասական կողմերից մեկը show-ի հաղթանակն է բովանդակության նկատմամբ, ինչը պետք է գիտակցեն քաղաքական գործիչները բանավեճի գնալիս։
#բա