Կառավարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանանն էժանացել է. ԱրմՔոմեդի


11:16 , 18 սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ — Հանրապետության հրապարակում այսօր կայացավ կառավարության ամենակարճ ճեպազրույցը լրագրողների հետ, որի ընթացքում վարչապետը ևս մեկ անգամ արձանագրեց, որ բանանի գներն իջել են։ «Բանանի գներն իջել են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հեռացավ՝ խոսքը փոխանցելով կառավարության մյուս անդամներին։

Ճեպազրույցի մասնակից նախարարները հաստատեցին վարչապետի խոսքերը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց․ «Եթե 1000 դրամով նախկինում 7 բանան էինք գնում կամ 6, եթե մի քիչ մեծոտ էին, այժմ 9-10 բանան կարելի է գնել»։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ շատ մոտ ապագայում բնակչության մոտ կնկատվի կալիումի շեշտակի աճ․ «Բանանը պարունակում է մեծ քանակով կալիում, որը դրական ազդեցություն ունի արյան ճնշման դեպքում և կանխում է արյան ճնշման բարձրացումը և սրտխփոցները»։ Իսկ արտակարգ իրավիճակների նախարար Ռոստոմյանը վստահեցրեց, որ նախարարությունը տիրապետում է իրավիճակը և կանխատեսել է բոլոր վտանգները․ «Որքան շատ բանան ուտենք, այնքան հաճախ փողոցում կհանդիպենք բանանի կճեպի։ Բայց մենք կանենք ամեն ինչ, որ պլստալու դեպքերը մնան նորմայի սահմանում, օրը 3-4 պլստալու դեպք։ Ոչ ավել»։ Իսկ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ երկրի առաջատար խոհարարներին առաջադրվել է ավանդական մի քանի ճաշատեսակ հարմարեցնել բանանին․ «Բանանի խորոված, բանանի ամառային տոլմա․ ոչ մի սահմանափակում խոհարարական մտքին»։

Մի շարք այլ ապրանքատեսակների թանկացմանը վերաբերող հարցերին պատասխանելու ժամանակ այդպես էլ չմնաց։