Մասիս լեռան լանջին բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել (Photo)


11:30 , 18 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Մասիս լեռան լանջին բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել: Թուրքիայի տարածքում գնտվող Իգդիր նահանգի ժանդարմերիական ուժերը կրակը մարելու համար օգտագործում եմ անօդաչու թռչող սարքեր, գրում է թուրքական haberler.com կայքը։

Դեռևս երեք օր առաջ բռնկված հրդեհն արագորեն տարածվել է քամու պատճառով։ Ներկայում հրդեհն արդեն ամբողջությամբ այրել է ավելի քան 200 հա մակերեսով տարածք։ 

Եվս 160 հա հովտային տարածքի վրա տարածված հրդեհը հաջողվել է մարել մինչ կրակի՝ լեռան լանջին գտնվող անտառածածկ տարածքին հասնելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։