«Ժողովուրդ». Ընտանեկան բռնության 450 ահազանգից 375-ը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են, 25-ը՝ կնոջ կողմից տղամարդու նկատմամբ. Ն. Դուրյան


09:30 , 18 սեպտեմբեր, 2018

«Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնու­թյան ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքը: Ու մինչ շատերի մոտ դեռ օրենքի նա­խագծի քննարկումների ժամանակ տպավորություն էր, թե այն ստեղծվում է կանանց դաժան ամուսինների բռ­նությունից փրկելու համար, պարզվում է՝ հակառակն է: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝այս ընթաց­քում արդեն ոստիկանությունն առիթ ունեցել է օրենքի համաձայն տանից հեռացնել բռնություն գործադրած ան­ձին՝ կնոջը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափա­հասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրված վիճակագրությունը: 

«Հուլիս, օգոստոս և սեպ­տեմբերի 16-ը ներառյալ մենք ունեցել ենք 450 ամփոփագիր՝ ընտանեկան բռնության ահազանգերով, որից 375-ը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են, իսկ 25-ը կնոջ կողմից տղամարդու նկատմամբ:

Չնայած մենք հունիսի 30-ին դեպք ենք ունեցել, և առաջին բռնարարը, որին տանից հեռացրել ենք, դա եղել է կին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: