Օդեսայի լողափերից մեկը հեղեղվել է մեդուզաներով


05:00 , 18 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է
Օդեսայի լողափերից մեկում անսպասելիորեն մեծ քանակությամբ մեդուզաներ են հայտնվել: Այս մասին տեղեկացնում է Korrespondent-ը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարները:Աղբյուրի հաղորդմամբ՝ ալիքներն ափ են նետում մեդուզաներին, որտեղ և նրանք մահանում են: Այս պատճառով լողափերը հեղեղվել են մեդուզաների դիակներով:Նշվում է, որ մեդուզաների առատության հետևանքով հանգստացողները չեն կարողանում լողալ ծովում, քանի որ մեդուզաների հետ շփումը քոր, գրգռվածություն ու երբեմն նաև այրվածքներ է առաջացնում