Իսլանդիա․ լուսանկարներ այլ մոլորակից


03:00 , 18 սեպտեմբեր, 2018

Պարտադիր չէ հասնել Մարս՝ տեսնելու համար ոչ երկրային բնապատկերներ։ Բավական է ուղղակի հասնել Սառցե երկիր՝ Իսլանդիա։

Իսլանդական ձմեռները դաժան են լինում, հիմնականում քամու պատճառով․ 30 մ/վ արագությամբ քամին բնական երևույթ է։ Զարմանալի է, թե ինչպե՞ս են իսլանդացիներն իրենց կղզու վրա օդանավակայանի համար նախատեսված վայր գտել, որտեղ քամին այդքան ուժգին չէ։

Իսլանդիայում ընդհանրապես չկան ծառեր, ավելի ճիշտ՝ դրանք կան սեփական տների հողատարածքներում, և դա համարվում է մեծ շքեղություն։

Ձմռանը կա միայն մեկ ճանապարհ։ Դա օղակաձև ճանապարհ է կղզու շուրջ։ Մնացած բոլոր ճանապարհները փակ են։

Բոլոր քիչ թե շատ գեղեցիկ վայրերը ոչ միայն հարմար մուտք ունեն, այլ նաև ավտոկայանատեղի և ջեռուցվող սանհանգույցներ։

Ի դեպ, հնարավոր է նաև ընկնել ուժգին քամու պատճառով, իսկ ծովափրփուրը հասնում է դեմքիդ, նույնիսկ եթե ծովից հեռու ես։