Մասիս լեռան լանջին ծավալուն հրդեհ է. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում (Photo)


22:10 , 17 սեպտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Մասիս լեռան լանջին ծավալուն հրդեհ է, և այրվող օջախները ներկայում հեռու են հայ-թուրքական սահմանից:  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից՝ հավելելով, որ կառույցն իրականացնում է մշտադիտարկում:

«Ներկայում այրվող օջախները հեռու են Հայաստանի սահմանից»,-  հայտնեցին Ճգնաժամային կառավարման կենտրոնից: