««Կրոնի պատմություն» առարկան պիտի հանվի դպրոցներից». Լևոն Բարսեղյան


22:15 , 17 սեպտեմբեր, 2018

Ես շատ գոհ եմ, որ այս աշխատանքային օրը նորից դարձավ աշխատանքային: Եկեղեցին վաղուց էր պետք զատել պետությունից, ինչպես գրված է գրքերում:

Առաջիկայում «Կրոնի պատմություն» առարկան պիտի հանվի դպրոցներից: Այդ պատմությունն անշուշտ կարեւոր է եւ հեշտությամբ կարող է դասավանդվել «պատմություն» առարկայի մեջ՝ առանց հատուկ առարկայի վերածվելու, ինչպես առաջներում էր, այլապես պիտի առաջարկեմ մտցնել այսպիսի առարկաներ եւս՝ «գիտության պատմություն», «ճակատամարտերի պատմություն», «դիվանագիտության պատմություն», «գաղութատիրության եւ կայսրությունների պատմություն», վերջապես՝ «մաթեմատիկայի պատմություն», «Սպարտակի պատմություն» եւ այլ զարմանազան պատմություններ («խոհանոցի պատմություն», «կռապաշտության պատմություն» ու «Վլեի եւ Ուզբեկի պատմություն» առարկաները՝ մտքներս):

Հիմա խնդրում եմ ինձ ցույց տալ մոտակա Գողգոթան, գնամ, հանձնվեմ:

Պաչում եմ։