Համեղ պիցցայի բաղադրատոմս` իտալական պիցերիայի շեֆ խոհարարից


23:45 , 17 սեպտեմբեր, 2018

Բաղադրիչներ՝ (2 հատ 30 սմ տրամագծով)

2/3 բաժակ տաք ջուր,
1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
1 թեյի գդալ շաքար,
0,5 թեյի գդալ աղ,
6,5 գրամ չոր խմորիչ,
2-2,5 բաժակ ալյուր։

Պատրաստումը՝

Խառնել ջուրը ձիթապտղի յուղի հետ։
Ալյուրը խառնել խմորիչի, շաքարի և աղի հետ մեծ ամանում։
Ալյուրի մեջ փոս ենք բացում և լցնում այնտեղ ձիթապտղի յուղի և ջրի խառնուրդը։
Հունցում ենք ոչ շատ պինդ խմոր։ Խմորը 30 րոպե դնում ենք տաք տեղ։
Այնուհետև բաժանում ենք խմորը 2 մասի և գրտնակում։ Լցնում ենք միջուկը խմորի վրա։
Պատրաստում ենք բարձր ջերմաստիճանի տակ 10 րոպե։

Կարևոր է․ պանիրը դնում ենք, երբ պիցցան գրեթե պատրաստ է։

Բարի ախորժակ։