Aysor.am-ը գրում է.
vԲրյուսելի հյուսիսում գտնվող այգում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա, հարձակվողին ձերբակալելու համար ոստիկանությունը ստիպված է եղել զենք օգտագործել, հայտնել են մայրաքաղաքի Իքսել շրջանի վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Դեպքը տեղի է ունեցել Մաքսիմիլյան այգու շրջանում՝ դԱնվեր խճուղում: Ոստիկանության աշխատակիցը թեթև վնասվածքներ է ստացել: Նրա գործընկերները հարձակվողին չեզոքացնելու համար մահակներ և գազ են կիրառել, նա շարունակել է սպառնալ, այդ ժամանակ ստիպված են եղել զենք օգատգործել: Նա նույնպես վիրավորվել է»,— ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։