Առողջությունը կախված է մարմնի կառուցվածքից. գիտնականներ


00:00 , 18 սեպտեմբեր, 2018

Աներիկացի գիտնականները պարզել են, թե մարմնի որ տեսակի կառուցվածք ունեցող մարդիկ են ավելի առողջ և պաշտպանված մարմնի համար վտանգավոր գործոնների ազդեցությունից՝ գրում է Frontiers in Immunology-ն:

Գիտնականները պարզել են, որ կանայք ավելի պաշտպանված են գիրացման բացասական ազդեցություններից, քան տղամարդիկ, քանի որ նրանց մեջ ճարպը հաճախ կուտակվում է ոչ թե կոնքերի և փորի հատվածում, այլ ներքևում՝ նստատեղի և ազդրերի հատվածներում:

Այդ իսկ պատճառով հետազոտողները հանգեցին այն եզրակացության, որ «տանձ» տեսակի կառուցվածք ունեցող մարդիկ ավելի առողջ են, քան այլ տեսակների կառուցվածքներ ունեցող մարդիկ: