Պատմության մեջ լավագույն ֆիլմը՝ ըստ Սթիվեն Քինգի


22:00 , 17 սեպտեմբեր, 2018

Սարսափների արքայի կարծիքով՝ լավագույն կինոնկարը, որն ինքը դիտել է, «Կնքահայրը-2»-ն է:

Կուլտային գրող Սթիվեն Քինգը պատասխանել է հարցին, թե իր կարծիքով՝ որն է պատմության մեջ լավագույն ֆիլմը:

«Ինչ-որ մեկը երեկ ինձ հարցրեց՝ ո՞րն է ձեր տեսած լավագույն ֆիլմը: Մեկ գիշեր խորհրդածելուց հետո, որի կարիքը իրականում ես չունեի, վստահաբար կարող եմ պատասխանել՝ «Կնքահայրը-2»»,- գրել է Քինգը Twitter-ում: