Tert.am-ը գրում է.
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը խմբագրությունում Քննչական կոմիտեի քննիչների և ոստիկանության աշխատակիցների խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր առավոտյան՝ ժամը 8։30-ի սահմաններում, ներկայացել են խմբագրություն և հայտնել խուզարկության որոշման մասին։
«Ներկայացրել են դատարանի որոշումը, համաձայն որի՝ մեր խմբագրությունում ամսի 17-19-ն իրավունք ունեն խուզարկություն իրականացնելու և վաղ առավոտյան եկել էին։ Կրկնակի ստուգումից հետո արձանագրվել է, որ տեղեկատվությունը, ինչի համար եկել են, հրապարակվել է շատ ավելի ուշ, քան տարածվել է։ Խուզարկությունն արվել է խախտումներով, ինչի վերաբերյալ առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ։ Առգրավվել է իմ համակարգիչը և մի քանի համակարգչի կոշտ սկավառակներ, «Երևան Սիթիի» տոպրակները դրեցին ու տարան, տոպրակներն իրենց հետ էին բերել»,-ասաց գլխավոր խմբագիրը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ