Հայտնի է Գոռ Երիցյանի մրցակիցը սեպտեմբերի 21-ին կայանալիք մենամարտում


13:10 , 17 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գոռ Երիցյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի հետ:

Այս մասին հայտնում է «Punch Boxing Armenia»-ի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ նախնական պայմանավորվածության համաձայն Երիցյանը պետք է մրցեր Ալեքսանդր Շարոնովի հետ, սակայն վերջին պահին պայմանագիրը չստորագրվեց:

Սեպտեմբերի 21-ին ռինգ դուրս կգա և WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի նաև Արամ Ավագյանը: